31/05/2016 11:15
ԵԱՏՄ նախագահները կհանձնարարեն Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին բանակցություններ սկսել
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական միության անդամները կքննարկեն հնարավորությունները ինտեգրման խորացման, այդ թվում նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանը վերաբերող հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, փոխանցում է Interfax լրատվական գործակալությունը:
Ուշակովը նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասվում են նեղ կազմով կքննարկումներ, որի ընթացքում Միության անդամ երկների ղեկավարները կբարձրաձայնեն հնարավոր մոտեցումները Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցություն սկսելու համար:
«Իհարկե քննարկվելու է Միության և Պեկինի կողմից իրականացվող Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հնարավոր մերձեցման հարցը», - ասել է Ուշակովը:
Նա տեղեկացրել է, որ այժմ աշխատում են Չինաստանի հետ համագործակցության ճանապարհային քարտեզի վրա, որի մեջ մտնելու են առաջնային համատեղ ծրագրերը, այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը:
«Ակնկալվում է որ Միության ղեկավերների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարական կտրվի համաձայնագիր ստորագրել Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին», - ասել է նա: