29/06/2016 18:59
Փարիզում հետաքննություն է սկսվել Charlie Hebdo-ի խմբագրության հասցեին նոր սպառնալիքների առթիվ
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության աշխատակիցների հասցեին նոր սպառնալիքների առթիվ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով AFP–ին:
Ըստ առկա տեղեկությունների՝ փաստի առնչությամբ նախաքննությունը սկսվել է հունիսի 22-ին, գործում ահաբեկչության հետք դեռ չի դիտարկվում։
Դատական վարույթ բացելու առիթ են դարձել անանուն գրառումները, որոնք սկսել են հայտնվել Facebook–ում Charlie Hebdo–ի էջում։ Ընդհանուր առմամբ հունիսի 8-ից թերթը 2 տասնյակ սպառնալիք է ստացել։