29/06/2016 11:50
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը փոխվել է առողջական խնդիրների պատճառով
Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը փոխվել է առողջական խնդիրների պատճառով:
«Մ.Չիլինգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել է առողջական լուրջ խնդիրների պատճառով», - Aysor.am-ի թղթակցին ասացին ՀՀ Գլխավոր դատախազությունում:
Նա ազատ է արձակվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Հայաստանի զինված ուժերի սպառազինության նախկին պետ-վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: