29/06/2016 15:57
Անկարա. Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպում անցկացնել
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել, հայտնում է РБК-ն` հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչներին:
Անկարայում պատմել են, որ բանակցությունների ժամանակ Պուտինը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը, որը տեղի է ունեցել երեքշաբթի Աթաթուրքի օդանավակայանում: