29/06/2016 11:23
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը փոխվել է
Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը փոխվել է:
«Խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել է գործը վերահսկող դատախազի որոշմամբ», - Aysor.am-ին ասացին ՀՀ Քննչական կոմիտեում:
Հայաստանի զինված ուժերի սպառազինության նախկին պետ-վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: