30/06/2016 10:24
Օբամա. Նավթի գներն աճելու են
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ վաղ թե ուշ նավթի գները կաճեն, հայտնում է «РИАНовости»-ն:
«Այժմ նավթը էժան է, սակայն այն կթանկանա և կդառնա ավելի ու ավելի թանկ, քանի որ սահմանափակ ռեսուրս է, իսկ դրա արդյունահանումը գնալով կդառնա ավելի ծախսատար գործընթաց», - հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Օտտավայում Հյուսիսային Ամերիկայի առաջնորդների գագաթաժողովում:
Օբաման կոչ է արել ներդնել էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ:
«Տեխնոլոգիաները առաջ են շարժվում: Զարգանում են արևային էներգետիկան, քամու էներգիան, հիդրոէներգետիկան, բիոռեակտորները, ինչպես նաև այն տեխնոլոգիաները, որոնց մասին մենք վերջերս նույնիսկ չենք մտածել»,- ասել է նա:
ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի առաջնորդները պայմանավորվել են ստեղծել շրջակա միջավայրի պաշտպանության գործընկերություն, որի շրջանակներում պատրաստվում են մայրցամաքում մաքուր էներգետիկայի մասնաբաժինը մինչև 2025 թվականը արտադրության ընդհանուր ծավալում ավելացնել մինչև 50%: