30/06/2016 13:38
Լարսի անցակետում մնացած Հայաստանի 50 քաղաքացիներով երրորդ ինքնաթիռը գալիս է Երևան
ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը երրորդ անգամ Վլադիկավկազ քաղաքից ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար, տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ լրատվական ծառայությունից.
«Ինքնաթիռում կա 50 մարդ, այդ թվում՝ երկու երեխա»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ իրականացված երկու թռիչքներով արդեն Երևան է տեղափոխվել 97 մարդ, որոնցից 20-ը՝ երեխա: