30/06/2016 15:04
Թուրքիայի իշխանությունները «РИАНовости»-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Թուրքիայի իշխանությունները «РИАНовости» գործակալության թղթակից Դմիտրի Վինոգրադովին, ով ժամանել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը լուսաբանելու համար, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, նրանք դա բացատրել են նրանով, որ լրագրողի ազգանունն առկա է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը թուրքական հանրապետություն արգելվում է:
Վինոգրադովի խոսքով՝ որպես մերժման պատճառ նշվել է «Մուտքի արգելք»: Որևէ այլ բացատրություն Թուրքիայի իշխանությունները չեն տվել: