30/06/2016 10:50
Լարսի անցակետում մնացած Հայաստանի 48 քաղաքացիներով երկրորդ ինքնաթիռը ժամանեց «Զվարթնոց»
Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում և համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:
Հյուսիսային Օսիայից Երևան իրականացվող հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին: