30/06/2016 12:12
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում է ՆԳՆ ղեկավարը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հետևաբար նաև՝ երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։ Հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Times-ին։
Մանրամասվում է, որ վարչապետի աթոռի համար առաջիկա մրցապայքարում նրա գլխավոր հակառակորդն է լինելու Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Թե երբ տեղի կունենա կուսակցության առաջնորդի և երկրի կառավարության ղեկավարի ընտրությունները, դեռ չի նշվում: