21/07/2016 12:44
Բելգիայում զինվորականների պարեկությունը երկարաձգվել է
Բելգիայի հանրային վայրերում զինվորականների պարեկությունը երկարացվել է մինչև սեպտեմբերի 2-ը, նման որոշում է կայացրել թագավորության կառավարությունը Բելգիայի ՆԳՆ-ին կից սպառնալիքների վերլուծության հարցերով համակարգող կենտրոնի խորհրդատվությունների հիման վրա, հայտնում է РИА Новости-ն:
Ապրիլից երկրի տարածքում, որտեղ սահմանված է ահաբեկչական վտանգի երրորդ մակարդակ, անվտանգությունն ապահովող զինվորականների թիվը մեծացվել է 300-ով և հասել է 1828 զինծառայողի:
Բրյուսելում մարդկանց մեծ կուտակումների վայրերը, այդ թվում երկաթուղային կայանները և մայրաքաղաքի մետրոն, հսկում են զինվորականների և ոստիկանների միացյալ խմբերը: