21/07/2016 20:06
Հունաստանում թուրք սպաներին 2 ամսով ազատազրկել են
Հունաստանի դատարանը թուրք ութ սպաներին դատապարտել է երկու ամիս ազատազրկման: Նրանք Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, փախնելով, մուտք էին գործել երկրի տարածք, հայտնում է РИА Новости-ն:
Ութ զինվորականները հեղաշրջման փորձից Հունաստան էին մտել ուղղաթիռով: Նրանք ժխտել են իրենց կապն ապստամբների հետ և հայտարարել, որ փախուստի էին դիմել՝ անվտանգության նկատառումներով:
Նշվում է, որ սպաներին մեղադրանք է առաջադրվել՝ երկիր անօրինական ճանապարհով մուտք գործելու համար: