22/07/2016 12:53
Էրդողանը չի բացառել երկրում պետական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել երկրում պետական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը` հավելելով, որ հաջորդ անգամ իշխանություններն ավելի լավ պատրաստված կլինեն, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահի խոսքով՝ պետական հեղաշրջման նոր փորձի հեղինակներին դժվար կլինի հասնել սեփական նպատակների իրագործմանը, քանի որ իշխանություններն այժմ ավելի սթափ են:
Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ապստամբության նախաշեմին թույլ են տվել մի շարք ձախողումներ:
«Ակնհայտ է, որ մեր հետախուզական ոլորտում եղել են լուրջ խնդիրներ ու թերացումներ և իմաստ չեմ տեսնում թաքցնել կամ հերքել դրանք», - հայտարարել է նա:
Հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Հիմնական գործողությունները տեղի են ունեցել Անկարայում և Ստամբուլում, սակայն ապստամբությունը ճնշվել է: