օր
ամիս
տարի
Մայիսի 19,
Կիրակի
26/07/2016 18:27
Երևանում բացվել է հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը
Արվեստագետին շնորհավորել են Հայկական արհեստների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Անուշ Շարամբեյանը, նկարիչ-դիզայներ Նուռը, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը: Նրանք ընդգծել են, որ Մարիամը, ժամանակակից զգեստների ձևավորման մեջ օգտագործելով հայկական ավանդական ասեղնագործությունը, իր աշխատանքներում յուրօրինակ ձեռագրով համադրել է հինն ու նորը:
26/07/2016 18:18
Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է դատական համակարգի և մտավորականության ներկայացուցիչների հետ
Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին և մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի՝ նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով:
26/07/2016 18:04
Կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան
Դատարանը գրել է, որ իմ պաշտպանյալը կարող է փախուստի դիմել, խոչընդոտել քննությանը: Սակայն դա հիմք չի կարող լինել
26/07/2016 17:58
Ուկրաինայի քաղաքացին ԱՄՆ-ում հակառուսական քարոզչության կենտրոն է ստեղծում
Ապատեղեկատվություն տարածողներից առանձնացնում են Ռուստաստանին և Չինաստանին, որոնք օգտագործում են քարոզչական գործիքներ՝ սպառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին և հիմնական դաշնակիցներին ու գործընկերներին:
26/07/2016 17:45
Իտալացի գործարարների համար հետաքրքրական են Հայաստանի գինեգործության և պանրագործության ճյուղերը
Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը:
26/07/2016 17:33
Փաստաբանների մուտքի անհիմն արգելքն անթույլատրելի է. ՄԻՊ-ն՝ «Էրեբունի» ԲԿ-ի դեպքերի մասին
Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտանատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը:
26/07/2016 17:26
Մայիսին արտերկրից Հայաստան փոխանցվել է 109 մլն 514 հազար դոլար
Նախորդ ամսվա՝ ապրիլի 104 մլն 474 հազար դոլարի համեմատ մայիսին դրամական փոխանցումկների ներհոսքն ավելացել է մոտ 5 մլն դոլարով:
26/07/2016 17:17
Չին ժողովրդի աշխատասիրության շնորհիվ կհաջողվի արագ հաղթահարել աղետի հետևանքները. Սերժ Սարգսյանը ցավակցել է Սի Ծինփինին
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»:
26/07/2016 17:05
Զինված խմբի անդամների հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները. ԱԱԾ-ն կձեռնարկի կոշտ միջոցներ. Ձայնագրություն
Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին՝ զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով:
26/07/2016 17:00
Երևանում մեկնարկել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության նոր ծրագիրը
Աշխատաժողովին ներկա էր Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարության ներկայացուցիչ Էուջենիա Ստանչիուն, ով հանդիսանում է ծրագրի կառավարման մարմնի պատասխանատուն:
26/07/2016 16:47
Կալանավորվել է Ստամբուլի նախկին նահանգապետը
Նա մեղադրվում է Ֆեթուլահ Գյուլենի գործունեությանը աջակցելու մեջ:
26/07/2016 16:38
Խորենացի փողոցում նախատեսված հանրահավաքը չի չեղարկվի. Ենիգոմշյան
Այս պահի դրութմաբ ոչ մի փոփոխություն չկա, որովհետեւ ոչ մի պատճառ չկա, որ մենք ընդառաջենք ոստիկանության կոչին եւ փոխենք մեր հավաքի վայրը:
26/07/2016 16:31
Հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 5 մեդալ
Մեր հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տեղը:
26/07/2016 16:23
Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը. Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
26/07/2016 16:14
Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը ծանր կայուն է, բուժում է ստանում 13 անձ. Հայթայան
Բոլորին ողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
26/07/2016 15:59
«Յուվենտուսը» հրաժարվել է 120 միլիոնով վաճառել Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցել «Յուվենտուսի» հետ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ։ Gianlucadimarziocomի տեղեկություններով, անգլիական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի հա
26/07/2016 15:47
Արման Թաթոյանն առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ
Կարծիքներ են տարածվել նաև այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սննունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը:
26/07/2016 15:42
Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները. «Համախմբումը» նիստ է արել
Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։
26/07/2016 15:31
ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը բացասաբար կազդի տնտեսության բոլոր ճյուղերի և բիզնեսի ակնկալիքների վրա. Վահագն Խաչատրյան
«Եթե չէ, սա երկար կշարունակվի ու այն ակնկալիքներն ու սպասելիքները, որ ունեին իշխանությունը կամ բիզնես ներկայացուցիչները, չեն կարող իրականանալ»:
26/07/2016 15:27
«Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր անդամներին հանրային պաշտպաններ են տրամադրվել
Հանրային պաշտպաններն ուղևորվել են «Էրեբունի» ԲԿ: