27/07/2016 17:58
Լևոն Բարսեղյանի մոտ դանակ է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ
«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, և ոստիկանությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Շենգավիթի քննչական բաժին: Այս տեղեկաությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):