29/07/2016 19:28
ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված երկու անձիք տեղափոխվել են հիվանդանոց. Ոստիկանություն
Էրեբունու պաշարված ՊՊԾ գնդում իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձանց տեղափոխել են հիվանդանոց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չնայած իրավապահների հորդորներին ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են արձակվել:
Ոստիկանության կողմից եղել է պատասխան կրակ, ինչի հետևանքով վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի երկու անդամներ: