29/07/2016 23:59
Ահարոնյան. ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում
Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում, Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - գրել է Ահարոնյանը: