29/07/2016 22:27
Սարի Թաղում բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև
Սարի թաղում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց:
Մինչ այդ երթի մասնակիցների մի մասը՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը շարժվեցին դեպի ՊՊԾ գրավված գունդ:
Ոստիկանությունը ցուցարարներին ժամանակ տվեց, որպեսզի ազատեն Սարի Թաղի այդ հատվածը:
Ոստիկանների գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, տեղում է Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Ցուցարարների կողմից բանակցում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իրավիճակը դեռ լարված է: