29/07/2016 16:12
Ֆրանսիայի հեղինակավոր պարբերականները ահաբեկիչների անուներ և լուսանկարներ այլևս չեն հրապարակի
Ֆրանսիայի մի շարք հեղինակավոր պարբերականները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անուններ և լուսանկարներ այլևս չեն հրապարակի, գրում է «Deutsche Welle»-ն:
Ֆրանսիական «Le Monde» թերթը հայտարարել է իր այդ որոշման մասին հուլիսի 27-ին: Խմբագրությունը հայտարարել է, որ չի ուզում «հետմահու փառաբանման էֆֆեկտ» ստեղծի:
Ավելի վաղ ֆրանսիական պարբերականը հրաժարվել է հատվածներ հրապաակել «Իսլամական պետություն» խմբավորման քարոզչական նյութերից: Այս որոշման մասին հայտնել են BFM և Europe-1 հեռուստաընկերությունները:
Գիտնականները դեռեւս մի քանի տասնամյակ առաջ սկսել են խոսել այն մասին, որ ահաբեկչությունը իմաստ չի ունենա, եթե ԶԼՄ-ներում չլուսաբանվի: