02/08/2016 14:49
Պրեմիեր լիգան դառնում է լավագույն մարզիչների առաջնություն. Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ուրախ է, որ նոր մրցաշրջանից Պրեմիեր լիգայում են աշխատելու Խոսեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն, Ժոզե Մոուրինյոն:
«Սա հիանալի է, քանի որ այժմ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն մարզիչների առաջնություն է հիշեցնում։ Աշխարհի լավագույն մասնագետները ժամանում են Անգլիա, որպեսզի բարդացնեն արդեն աշխատող մարզիչների աշխատանքը։ Դուք հենց դա եք ցանկանում՝ առաջնությունը լինի հետաքրքիր։ Որքան շատ լինեն բարձրակարգ մարզիչները, այնքան Պրեմիեր լիգան ավելի գրավիչ կլինի»,-ասել է Վենգերն, ում խոսքերն է մեջբերել The Mirror-ը: