02/08/2016 16:17
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են Մեղրիում
Oգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 և արևելյան երկայնության 46.670 (Իրանի Իսլամական Հանրապետություն):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ: