02/08/2016 14:52
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն «օնլայն լեզվակռվի» մեջ է մտել ավստրիացի գործընկերոջ հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգում վիճաբանել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ: Վիճաբանության առարկա է դարձել Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին ոչ վիզային ռեժիմ չհատկացնի մինչև հոկտեմբերի կես, ապա Թուրքիան կարող է դուրս գալ ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքից:
«Ես չեմ ընդունում Չավուշօղլուի վերջնագիրը և վերադարձնում ենք այն: ԵՄ-ն չի կարող անկախ լինել և պետք է պաշտպանի իր սահմանները», - գրել է ավստրիացի նախարարը Twitter-ում:
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էլ իր հերթին միկրոբլոգում առարկել է այդ հայտարարությանը. «Սա վերջնագիր չէ, Սեբաստիան, դա իմ կարծիքն է: Ինքնարտահայտման ազատություն, իմ ընկեր»:
@sebastiankurz Das ist nicht Ultimatum Sebastian, it is my opinion. Freedom of expression my friend.
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) August 1, 2016