02/08/2016 16:21
Պավել և Արամ Մանուկյանները ՄԻՊ-ին բողոքներ չեն ներկայացրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է նաև, որ շարունակվում են Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։