02/08/2016 15:04
Ռազմական պարաշյուտիստները ցուցադրել են իրենց վարպետությունը (Տեսանյութ)
Ռուսաստանը 40-րդ անգամ ընդունել է զինվորականների շրջանում պարաշյուտիստների աշխարհի 40-րդ առաջնությունը: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, մասնակցել է ավելի քան 400 մարզիկ աշխարհի 30 երկրներից:
Մասնակիցները մրցել են երեք կարգերում՝ անհատական և թիմային վայրէջքի դիպուկություն, անհատական ակրոբատիկա և խմբային ակրոբատիկա:
Առաջնությունն ավարտվել է խորհրդանշական «բարեկամական թռիչքով», որի ժամանակ պարաշյուտիստները ձևավորել են շրջան՝ բռնելով միմյանց ձեռքերը:
Այս մրցաշրջանում աշխարհի չեմպիոն է հռչակվել ՌԴ ԶՈՒ-ի թիմը: