02/08/2016 14:58
Նիգերիայում կալանավորվել է 60 մլն դոլար գողացած ինտերնետային խաբեբան
Նիգերիայում կալանավորվել է ինտերնետային խաբեբան, որը աշխարհով մեկ հազարավոր մարդկանց է կողոպտել: Ինչպես հայտնում BBC-ի ռուսական ծառայությունը, 40-ամյա տղամարդը, որը հայտնի է միայն Մայք կեղծանունով, կալանավորվել է Պորտ- Հարկորթ քաղաքում:
Նրան մեղադրում են 40 մարդուց բաղկացած միջազգային խմբավորում ղեկավարելու մեջ, որին հաջողվել է ապօրինի ճանապարհով ավելի քան 60 մլն դոլար ստանալ: Ըստ մեղադրանքի՝ նրանք գործածել են ցանցահենային ծրագրեր, որոնց միջոցով կարողանում էին մուտք գործել իրենց զոհերի էլեկտրոնային փոստ:
Ցանցահենները «կոտրում էին» փոքր ու միջին ձեռնարկությունների էլեկտրոնային փոստը տարբեր երկրներում՝ այդ թվում Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ռումինիայում, ՀԱՀ-ում, Թայլանդում ու ԱՄՆ-ում: Հետո խաբեբաները այդ հաշիվներից մեյլեր էին ուղարկում այդ ընկերությունների մատակարարներին՝ պահանջելով, որ նրանք գումար փոխանցեն բանկի այն հաշվեհամարին, որը նախապես բացել էին:
Մայքին նաև մեղադրում են Չինաստանում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում «փող լվանալու» մեջ: Մայքին ու նրա հանցակցին առաջադրվել է ցանցահենության, հանցավոր դավադրության ու խաբեության մեղադրանք: