02/08/2016 15:09
Բոլիվիայում առգրավել են 7 տոննա կոկաին
Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք փորձում էին ավելի քան 7 տոննա կոկաին անցկացնել սահմանով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում են Բոլիվիայի իշխանությունները, կոկաինը, որը ծրագրում էին հասցնել Չիլիի նավահանգիստներ, թաքցված է եղել Անդերի հանքաքարի բեռան տակ: Ոստիկանությունը կարծում Է, որ թմրանյութը, որի արժեքը կարող է հասնել 400 մլն դոլարի, նախատեսված Էր ԱՄՆ ուղարկելու համար:
Այս բեռի կալանման գործողությունը մշակվում Էր 10 ամիս:
Հունվարից Բոլիվիայի ոստիկանությունը հայտնաբերել է 8 տոննա կոկաին, որոնք պահվել էին նույն ձև: