02/08/2016 15:12
Պուտինը կայցելի Բաքու օգոստոսի 8-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու օգոստոսի 8-ին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2016 թվականի օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու՝ մասնակցելու առաջին եռակողմ գագաթնաժողովին` Ադրբեջանի,Ռուսաստանի և Իրանի ղեկավարների մասնակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Սպասվում է, որ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, համագործակցության ընդլայման նոր հնարավորություններ առևտրի, մշակույթի, զբոսաշրջության, մասնավորապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը:
Բաքու այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը նախատեսում է նաև երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և Իրանի ղեկավարների հետ: