10/08/2016 17:13
Aysor.am-ը միանում է լրագրողների բողոքի ակցիային
Aysor.am խմբագրակազմը միանում է «Հանուն խոսքի ազատության» նախաձեռնությանը և այսօր կլինի Ազատության հրապարակում:
Ակցիան նախաձեռնել են հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի է ունենալու հավաք: Դրա ընթացքում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց կլինի ստորագրելու համար: