Արգենտինայի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել վատնումների համար
12/08/2016 14:14

Արգենտինայի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել վատնումների համար

Արգենտինայի  նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին մեղադրանք է ներկայացվել Սանտա Կրուսի նահանգի Ռիո Տուրբիո քաղաքում տուրիստական գնացքի երկաթուղու շինարարության ժամանակ բյուջետային միջոցների վատնման համար,  հայտնում է ТАСС-ը:

Դատախազ Կառլոս Ստրոնելլին դատարանից պահանջել է նաև հետաքննություն սկսել  Սանտա Կրուսի նահանգապետ Ալիսիա Քիրշների և դաշնային պլանավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոյի նկատմամբ։

Ալիսիա Քիրշներն Արգենտինայի հանգուցյալ նախագահ Նեստոր Քիրշների քույրն է և  Քրիստինա Քիրշների տալը։

Ստրոնելլին քննության է վերցրել փաստաբան Սանտյագո Դուպույ դե ԼՈմեի հայցը, որում ասվում է, որ նախկին նախագահը 700 մլն պեսո՝ 47.6 մլն դոլար է հատկացրել գնացքի համար, որն այդպես էլ գիծ դուրս չի եկել, և երկաթուղու համար, որն այնպես էլ պիտանի չի եղել օգտագործման համար։

Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն արդեն անցնում է փողերի լվացման հետ կապված մի քանի գործով։

Արգենտինայի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել վատնումների համար