18/08/2016 11:50
Սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ. Վարչապետ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման համար ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը 18.255 եվրոյին համարժեք դրամ հատկացրեց:
Կառավարության որոշման նախագիծը գորադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այդ գումարը վճարելու վերջնաժամկետ տրված է 2016 թվականի հոկտեմբերի 7-ը»,- որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարարը:
Որոշումը հաստատելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարի Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց գույքագրել, թե ՄԻԵԴ-ի վճիռներով որքան գումար է հատկացվել 2014, 2015 և 2016 թվականի 7 ամիսների ընթացքում:
«Ու, ընդհանրապես, այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե ոչ: Հարկավոր է գույքագրել, ավելի մանրամասն հասկանալ այդ հարցը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: