22/08/2016 12:45
ԵՄ-ն հոկտեմբերի 1-ից կարող է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է թուրք քաղաքացիների համար հոկտեմբերի 1-ից չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում` հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության հարցով, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ազատ վիզային ռեժիմը կարող է սահմանվել հոկտեմբերի 1-ից, եթե միայն բոլոր պահանջները կատարվեն, ահաբեկչական օրենսդրությունը չի կարող կիրառվել մտավորականներին, գեներալներին, լրագրողներին և գիտնականներին բանտ նստեցնելու համար», - աղբյուրը մեջբերում է Յունկերի խոսքը:
Նա ավելացրել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Եվրամիության պահանջների չկատարման դեպքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ստիպված կլինի բացատրել իր բնակչությանը, թե ինչու թուրք ժողովուրդը չի կարող ազատ մեկնել Եվրոպա»: