22/08/2016 13:27
Բուժակների հերթապահությունը Դատապարտյալների հիվանդանոցում հանվել է. Ինեսսա Պետրոսյան
էրեբունի բժշկական կենտոնից բուժակների հերթապահությունը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որը սահմանվել է Ինեսսա Պետրոսյանի միջնորդությամբ, այսօր հանվել է, լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Ես տեսակցել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ 3 պաշտպաններին: Տեղեկացա, որ Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից նշանակված բուժակների հերթապահությունը հանվել է: Ինչպես գիտեք՝ այդ հերթապահությունը նշանակվել էր մեր դիմումի համաձայն Էրեբունու բժշկական կենտրոնի կողմից: Այն պետք է լիներ անընդհատ և 24-օրյա հերթապահություն», - նշեց Ի. Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ դեռևս կան անձինք, ովքերպետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում, սակայն տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նա նաև տեղեկացրեց, որ օգոստոսի 29-ին նախատեսված է 7 վիրահատություն:
«Կալանքի տակ գնտվող յոթ անձինք էլ ունեն վիրահատությունների կարիք՝ ընդ որում պլանային, շարունակական»,- ասաց փաստաբանը: