22/08/2016 12:36
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի կալանքի դեմ բողոքի քննությունը մերժվեց
Վերաքննիչ քրեկան դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի կալանքի դեմ բողոքի քննությունը, նա կմնա կալանքի տակ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդի՝ Պարույր Վարդանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հետաձգել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի կալանքի դեմ բողոքի քննությունը:
Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):