22/08/2016 11:34
Ռիո դե Ժանեյրոյում ավարտվել են Օլիմպիական խաղերը
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում XXXI Օլիմպիական խաղերի փակման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի և Խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Կառլոս Արթուր Նուզմանը հայտարարել է, որ «հպարտ է իր երկրով, քաղաքով և ժողովրդով»:
«Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած փակման արարողության ժամանակ Օլիմպիական հերթափոխը փոխանցվել է Տոկիոյին, որտեղ անցկացվելու են 2020 թվականի խաղերը:
Այս կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արարողությանը հայտնվել է Մարիոյի՝ ճապոնական Nintendo ընկերության նույնանուն տեսախաղի հերոսի հանդերձանքով:
Գրեթե ողջ արարողությունն անցել է անձրևի տակ, ինչը, սակայն, չի խանգարել Օլիմպիադայի հազարավոր մասնակիցների պարել բրազիլական երաժշտության տակ, լուսանկարվել և սելֆիներ անել: