22/08/2016 15:30
Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 53-ի
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 53-ի, ընդ որում զոհերի գրեթե կեսը երեխաներ են, հայտնում է НТВ հեռուստաալիքը:
Թուրքիայի կառավարության տվյալներով՝ Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից առնվազն 29-ը 14 տարեկանից փոքր էին:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռումբը, որը պայթել է հարսանիքի ժամանակ, ամրացված է եղել 12-14 տարեկան երեխայի գոտու վրա: