23/08/2016 14:42
Լարիջանի. Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել «Համադան» ավիաբազան
Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել «Համադան» ավիաբազան Սիրիայի վրա թռիչքների համար: Ինչպես հայտնում է РИА Новости-ն այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Նա նշել է, որ ավիաբազան Ռուսաստանի տրամադրության տակ չէ՝ ընդգծելով, որ «դա ժամանակավոր միջոց է, և բազան օգտագործվում է միայն վերալիցքավորման համար»:
Լարիջանին նաև նշել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ավիաբազան այնքան, քանի կա դրա անհրաժեշտությունը:
Անցած շաբաթ ռուսական օդատիեզերային ուժերն առաջին անգամ օգտագործել են «Համադան» ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու համար: