23/08/2016 14:59
Ապրիլյան դեպքերից հետո բանակցային գործընթացը մոտ է փակուղուն. Սերգեյ Մինասյան
Ապրիլյան դեպքերից հետո կողմերը շատ մոտ են բանակցային գործընթացում նոր փակուղուն, լրագրողների հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այս պահին շատ մոտ ենք բանակցային գործընթացում փակուղուն: Ադրբեջանը պահանջում էր, որ բանակցային գործընթացն ակտիվանա, բայց որպես բանակցային գործընթացի արդյունք տեսնում էր առաջարկներից միայն մի մասը, որը վերաբերում է տարածքների ու փախստականների հարցին: Իսկ ԼՂ կարգավիճակին վերաբերող հարցից Ադրբեջանը փորձում էր խուսափել», - նշեց Ս. Մինասյանը:
Վերջինս նշեց, որ կամ Ադրբեջանը կմերվի ստեղծված իրավիճակին, կամ՝ կփորձի գնալ ռազմական ավանտյուրայի:
«Ադրբեջանական կողմը կանգնած է երկընտրանքի առջև՝ մերվե՞լ այս իրավիճակի հետ, երբ բանակցությունները փակուղում են ու ստատուս քվոյի հեռանկար է ստեղծվում, թե՞ իրավիճակը չի բխում իրենց շահերից ու պետք է փորձել գնալ նոր ռազմական ավանտյուրայի», - նշեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրենը: