24/08/2016 12:12
Օլիմպիական դրոշն արդեն Տոկիոյում է
Օլիմպիական դրոշն արդեն Տոկիոյում է, հայտնում է Օլիմպիադա-2020-ի կազմկոմիտեն։ Տոկիոն կդառնա հաջորդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը՝ այդ իրավունքին տիրանալով Ստամբուլի ու Մադրիդի հետ պայքարում, փոխանցում է sport-express.ru-ն։
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդու Պաեսան դրոշը Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին է փոխանցել «Օլիմպիադա-2016»-ի փակման արարողության ժամանակ։