24/08/2016 17:21
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները կմեկնեն Աստանա
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 24-26-ին Աստանայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: