24/08/2016 12:23
Ամերիկյան Վաշինգտոն նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել (Տեսանյութ)
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ դրություն է հայտարարել՝ բնական սաստիկ հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են մի քանի շաբաթ: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով The Associated Press-ին:
Արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել նահանգի 20 շրջաններում, որոնք ամենից ավելի են վնասվել տարերքից: Հատկապես տուժել է Սփոքանի օկրուգը, որտեղ կրակն ընդգրկել Է շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածություն: Հարյուրավոր մարդիկ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Իշխանությունները նախազգուշացնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրադրության բարելավում չի ակնկալվում:
Օդերևութաբանները կանխատեսում են շոգ և քամոտ եղանակ, որը կնպաստի կրակի տարածմանը: