26/08/2016 15:11
Սերգեյ Կյուրեղյանի փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանին ազատ արձակելու միջնորդությունը:
«Մերժման հիմքերի մասին խոսել չեմ կարող, որովհետև որոշման գրավոր տեքսը պատրաստ չէ և մեզ չի տրամադրվել: Դատավորն ընդամենը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ բողոքը մերժվել է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարանում:
Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235- րդ հոդվածի 3-րդ մասով: