26/08/2016 16:52
Էկվադորում երկրաշարժ է գրանցվել
Էկվադորում, Մանաբի նահանգի տարածքում 5.2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ երկրաշարժի հետևանքով փլուզումների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել, հայտնում է ТАСС-ը:
Էկվադորի Երկրաբանական ինստիտուտի տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը 3.89 կմ խորության վրա է եղել Ռոկաֆուերտե տեղանքում:
Տարերքը ուժեղ տագնապ է առաջացրել Մանաբիի բնակչության շրջանում, որտեղ ապրիլի 16-ին 7.8 մագնիտուդ հզոր երկրաշարժ է եղել, որի հետևանքով 673 մարդ է զոհվել: