.jpg)
27/08/2016 12:58
Թունիսի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը
Թունիսի Ժողովրդական ներկայացուցիչների վեհաժողովը (խորհրդարան) հաստատել է ազգային միասնության կառավարության կազմը՝ Յուսեֆ Շահեդի գլխավորությամբ: Նրա թեկնածության օգտին քվեարկել են խորհրդարանականներից 167-ը, դեմ՝ 22-ը, 5-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է РИА Новости-ն:
Նոր կառավարության կազմի մեջ են մտել 26 նախարարներ և 14 պետական քարտուղարներ: 1956 թվականին Ֆրանսիայից Թունիսի անկախանալուց ի վեր 40-ամյա Շահեդը երկրի ամենաերիտասարդ վարչապետն է: