27/08/2016 16:42
Ավստրիայի կանցլերը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն առաջարկել է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Եվրոպային անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը ոչնչի չի հանգեցրել, նա ավելի հեռու ու հեռու է գնում։ Դրա հետ մեկտեղ, կանցլերը քննադատել է Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը:
Քերնի խոսքով՝ չնայած երկու երկրների լարված հարաբերություններին, վստահեցնում է, որ ամեն դեպքում Թուրքիային որպես քաղաքական գործիչ է դիտարկում քաղաքականության, անվտանգության ու տնտեսության հարցերում։ Նա առաջարկել է զբաղվել համագործակցության այլ ձևերի փնտրտուքով: