27/08/2016 14:48
Բանգլադեշի ոստիկանությունը չեզոքացրել է հուլիսին սրճարանի հարձակման կազմակերպչին
Բանգլադեշի ոստիկանությունը մայրաքաղաքի արվարձանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ գնդկահարել է հուլիսի 1-ին Դաքքայում սրճարանի գրոհի կազմակերպչին. այն ժամանակ հարձակման հետևանքով զոհվել էր 22 մարդ, հիմնականում արտասահմանցիներ, հայտնում է ТАСС-ը:
Նաև վնասազերծվել են 4 գրոհայիններ:
Հուլիսի 1-ին զինված մարդկանց խումբը Բանգլադեշի մայրաքաղաքում հարձակվել էր արտասահմանցիների շրջանում հայտնի ռեստորանի վրա: Գրոհին զոհ էր գնացել 22 մարդ, մոտ 40-ը վիրավորվել էր: Բացի այդ, պատանդներին ազատելու գործողության ընթացքում զոհվել էին երկու ոստիկան: