29/08/2016 20:03
Մեծ Բրիտանիան Էսկադրային ականակիր է ուղարկելու Պարսից ծոց՝ պայքարելու ԻՊ-ի դեմ
Մեծ Բրիտանիան HMS Daring Էսկադրային ականակիրը կուղարկի Պարսից ծոց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Daily Telegraph-ին:
Ռազմանավը մերձավորարևելյան տարածաշրջան կուղարկվի այս շաբաթ և մինչև տարեվերջ կմասնակցի ԱՄՆ-ի ավիակիրներից մեկի մարտական պահպանության գործին, որն անմիջականորեն հարվածներ է հասցնում Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող ԻՊ-ի զինյալների դիրքերին: Daring-ը նաև վերահսկելու է օդային տարածությունը գործողության շրջանում եւ համապատասխան տեղեկատվություն է փոխանցելու շտաբին:
«Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ամեն օր հարվածներ են հասցնում ահաբեկիչներին, ցամաքային զորամասերն ուսուցանում են Իրաքի բանակի սակրավորներին, իսկ ռազմածովային ուժերն օգնում են Պարսից ծոցում կոալիցիայի ավիակիրների պաշտպանությունն ապահովելու գործում», - այդ կապակցությամբ հայտնել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը: