29/08/2016 18:20
ՀՀ ՊՆ. Անցկացվել են եռաստիճան զորավարժություններ
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման 2016թ. պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 24-ից 26-ը անցկացվել են եռաստիճան զորավարժություններ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Զորավարժության ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ընդգրկմամբ խաղարկվել են մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ:
Ընդհանուր առմամբ զորավարժությանն ընդգրկվել են ավելի քան 3000 զինծառայողներ, 300 միավոր ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկա: