29/08/2016 17:31
«Սարի թաղի» դեպքերով կալանավորված Տիգրան Մարգարյանն ազատ է արձակվել
«Սարի թաղի» դեպքերով կալանավորված Տիգրան Մարգարյանն ազատության մեջ է:
«Տիգրան Մարգարյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, նա արդեն ազատության մեջ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդան Նիկողոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, այժմ հսկողության տակ է: «Երկրորդ կարգի հաշմանդամություն ունի», - նշեց Վարդան Նիկողոսյանը:
Տիգրան Մարգարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: