29/08/2016 12:14
Արամ Մանուկյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ. նրան վիրահատելու են
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Արամը չէր կարողանում քայլել, մշտապես պառկած էր, իսկ վիրահատությունը պլանավորած էր», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արամ Մանուկյանին արդեն վիրահատարան են տեղափոխել:
Արամ Մանուկյանը, հիշեցնենք, ոտքի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: