29/08/2016 10:59
ԿԸՀ-ն կքննարկի ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու հարցը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր կգումարվի արտահերթ նիստ: Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը`
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 30-ի ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՕ-120-Ն օրենքի ուժի մեջ մտնելու մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումի մասին
Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եվ Վայոց ձորի մարզերում 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եվ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեվ սահմանելու մասին: